Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեսնես ինչի՞ց է վախենում

Տեսնես ինչի՞ց է վախենում
19.02.2013 | 15:23

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ոստիկանությանը, որպեսզի իր բնակության վայրի անվտանգությունն ապահովեն: Նման խնդրանքով թեկնածուն բանավոր դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ոստիկանությունը ևս այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ ոստիկանապետի նույն օրվա հրամանով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին` 2013 թ. փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ